Google-ն անջատել է Google Translate ծառայությունը Չինաստանում օգտատերերի համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչի հայտարարությունը։

«Մենք դադարեցրել ենք Google Translate-ի աշխատանքը Չինաստանում՝ օգտագործման ցածր մակարդակի պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ: