Այլ մարդկանց հետ շփման դժվարություններ ունեցող մարդն էլ ավելի մեծ դժվարություններ կունենա ընտանի կենդանի պահելու դեպքում։ Այս մասին URA.RU-ին ասել է բարձրակարգ բժիշկ-հոգեթերապեւտ Ալեքսանդր Ֆյոդորովիչը։

«Մի կողմից՝ կենդանին լրացնում է հույզերի անբավարարությունը, բայց մյուս կողմից փոխարինում է դրանք, այսինքն՝ մարդը կենտրոնանում է կենդանու վրա եւ դադարում ձգտել էմոցիոնալ կապի այլ տեսակների։ Կենդանին ասես դուրս է մղում այդ խնդիրը»,- բացատրել է մասնագետը։

Ֆյոդորովիչն ավելացրել է, որ եթե մարդը մարդկանց հետ շփումը փոխարինում է կենդանիների հետ շփմամբ, նա մարդեղենացնում է կենդանիներին եւ նրանց վարքագիծը։

«Ընտանի կենդանիները լավ են որպես լրացում, բայց որպես հիմնական՝ դրանք փակուղի են։ Մարդիկ կենդանիների հետ խոսում են, մարդեղենացնում դրանց վիճակը»,- ասել է հոգեթերապեւտը։