Չարժե ժամանակ վատնել հարաբերությունները կարգավորելու վրա, եթե առաջին   ժամադրությունն անհաջող է ստացվել, ասում է հոգեբան եւ TikTok աստղ Ջեյք Մեդոքը։ The Sun-ին տված հարցազրույցում նա խորհուրդ է տվել անտեսել ընկերոջը, ում հետ առաջին հանդիպումն անհաջող է անցել։ 

«Եթե մարդուն դուր չես գալիս, պետք չէ արդարացումներ գտնել»,-վստահ է հոգեբանը։

Ըստ Մեդոքի՝ ավելորդ մարդկանց անտեսելու ունակությունը միայն կբարելավի կյանքի որակը։