Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և 25 մետր գլորվել ձորը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ  41-ամյա վարորդ Մկրտիչ Խաչատրյանը մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ԱԻՆ փրկարարները:

NEWS.am-ը տեղեկացավ, որ ավտոմեքենայի կողքին փրկարարները հայտնաբերել են նաև «Ֆ-1» նռնակ, և այն վնասազերծելու համար դեպքի վայր են ժամանել ՊՆ-ի սակրավորները։