Սեպտեմբերի 30-ին, ժամը 04.40-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մուսալեռ գյուղի ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում էլ անհայտ անձը կտրող-ծակող գործիքով խփել էր 35-ամյա տղամարդու ազդրին և դիմել փախուստի:

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վաղարշապատի բաժնի ոստիկանները պարզել են 35-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում Արտիմետ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը հոկտեմբերի 1-ին ներկայացել է բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: