Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն անընդունելի է համարել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանությունը։

«Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են: Կրկնակի անհանդուրժելի է այլասերված կերպով օգտվել այն քաղաքական դիրքից, որը ձեզ ընձեռում է ձեր գազը (համաշխարհային սովի ժամանակ)՝ ներխուժումներ կատարելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար», - «Թվիթեր»-ում գրել է պատգամավորը:

Նշենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին։