Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվի աղբաորսիչ ճաղավանդակների թիվը:

Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ հոկտեմբերի 3-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ հանձնարարվել է կուտակված աղբի տեղափոխման գործընթացը ներառել Գետառի մաքրման տարեկան ծրագրում, որպեսզի մշտապես իրականացվեն մաքրման աշխատանքներ: