Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Շվեյցարիայի պետքարտուղար Լիվիա Լեուին տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին։

«Իմ երախտագիտությունն եմ հայտնում շվեյցարական կողմին հյուրընկալության եւ հանդիպման լավ կազմակերպման համար»,-Twitter-ի իր էջում գրել է Բայրամովը։

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Ժնեւում կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։