«Հյուսիսային հոսքի» վնասված գծերի վերականգնման ժամկետները դեռեւս անհայտ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ըմբռնում կա, որ այն պետք է վերականգնել։ Պարզ չէ, թե այս իրավիճակում ինչպիսի միջազգային համագործակցության վրա կարող ենք հույս դնել՝ հաշվի առնելով նման հիստերիկ անտագոնիստական ​​վիճակը»,-ասել է նա։ 

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ գազատարների վերականգնման տեխնիկական հնարավորություններ կան, սակայն դրա համար անհրաժեշտ են ժամանակ եւ համապատասխան միջոցներ։