Ֆրանսիան ծրագրում է մոտ 20 Bastion զրահափոխադրիչներ մատակարարել Ուկրաինային, գրում է Tribune-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։ 

Պարբերականի տվյալներով՝ շվեդական Volvo խմբին պատկանող Arquus ֆրանսիական արտադրողի եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության միջեւ պայմանագիրը ընթացքի մեջ է։   

Նշվում է, որ Bastion-ն ունակ է տեղափոխել մինչեւ 10 մարդ։ Նախատեսվում է Կիեւ ուղարկել մարտական ​​մոդել, որի վրա հնարավոր կլինի տեղադրել 12,7 մմ գնդացիր։