Անգլիայում գիմնազիայի ուսուցչին աշխատանքից ազատել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա հեռավար ուսուցման ընթացքում պոռնոկայքեր է դիտել, գրում է Mirror-ը։

Ըստ լրատվամիջոցների՝ 58-ամյա Դեւիդ Չիդլոուն հեռացվել է դպրոցից, երբ հետաքննությունը պարզել է, որ նա անցյալ տարվա փետրվար-մարտ ժամանակահատվածում 74 անգամ այցելել է պոռնոգրաֆիկ կայքեր։ Տղամարդը խոստովանել է, որ իսկապես մտել է նման վեբ-ռեսուրսներ եւ փորձել է թաքցնել ապացույցները՝ ջնջելով իր աշխատանքային համակարգչից բրաուզերի պատմությունը։

Չնայած խոստովանելուն, ուսումնական հաստատության ղեկավարությունը որոշել է խզել պայմանագիրը տղամարդու հետ՝ չհավատալով, որ Դեւիդը զղջում է իր արածի համար։ Բացի այդ, գիմնազիայի ներկայացուցիչները նախատեսում են դիմել դատարան, որպեսզի Չիդլոուին արգելվի դասավանդել։