ԱՄՆ-ն իր կամքին է ենթարկեցրել արեւմտյան բոլոր երկրներին, որպեսզի Ուկրաինան դառնա Ռուսաստանի դեմ պատերազմի գործիք։ Այս մասին Պետդումայում իր  ելույթում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա  նշել է, որ ավելի վաղ նույն կերպ է վարվել Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը, որը «կրակի տակ է դրել» եվրոպական երկրներին ԽՍՀՄ-ի հետ պատերազմի համար։

«Այսօր ԱՄՆ-ն իր կամքին է ենթարկեցրել գրեթե ողջ կոլեկտիվ Արեւմուտքին՝ մոբիլիզացնելով նրան՝ Ուկրաինան Ռուսաստանի դեմ պայքարի գործիք դարձնելու համար։ Ինչպես Հիտլերն էր անում իր ժամանակ, նա կրակի տակ է դրել Եվրոպայի երկրների մեծ մասին՝ Խորհրդային Միության վրա հարձակվելու համար»,- ասել է Լավրովը։