Եվրամիությունը կոչ է արել Բաքվին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդկահարությունը։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք կոչ ենք անում անհապաղ հետաքննություն անցկացնել համապատասխան մարմինների կողմից։ Այս տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ զինվորներին, պետք է հետաքննվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-ասել է նա, հաղորդուոմ է ՏԱՍՍ-ը։

Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքները ցույց տան տեսանյութի իսկությունը, ապա «սա ռազմական հանցագործություն է եւ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»։ «Նման հանցագործությունը պետք է դատապարտվի»,-հավելել է նա։