Բոլորն ունեն կարծիք, որ տնտեսական աճը, որ ունենք, մեզնից անկախ աճ է, բայց դա այդպես չէ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Տարվա առաջին երկու ամիսներին եւս մենք ունեինք 12 տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ այդ ժամանակ ոչ մի աշխարհաքաղաքական գործոն չէր ազդում: Մեր տնտեսական քաղաքականությունը տալիս է այն արդյունքը, որը պլանավորել ենք: Օգոստոսին մշակող ոլորտի արդյունաբերության աճը եղել է մոտ 40 տոկոս.,-ասաց նա: