ԵՀ-ն Գերմանիայի հետ քննարկում է 200 միլիարդ եվրոյի չափով օգնության փաթեթը, որը քննադատների խոսքով,  կխաթարի մրցակցությունը բլոկում՝ գերմանական բիզնեսին առավելություն տալով, հաղորդում է Reuters-ը։

200 միլիարդ եվրո արժողությամբ «անվտանգության վահանը», ներառյալ գազի գնի իջեցումը եւ վառելիքի վաճառքի հարկի նվազեցումը, կոչված է պաշտպանելու ընկերություններին եւ տնային տնտեսություններին էներգիայի գների կտրուկ աճի ազդեցությունից:

«Մենք լիովին հավատարիմ ենք հավասար մրցակցային պայմանների եւ միասնական շուկայի պահպանմանը եւ սուբսիդիաների համար վնասակար մրցավազքներից խուսափելուն»,-ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը մամուլի ասուլիսում:

«Մենք այդ հարցով կապի մեջ ենք Գերմանիայի իշխանությունների հետ»,-հավելել է նա։