Երևանում անշարժ գույքի գները անցել են Մոսկվայի ու Պետերբուրգի գներից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«հենց նոր իմ ընկերը, որ մի քանի օրով պետ է Հայաստան գա, ասաց, որ 500 եվրոյից պակաս գիշերավարձով հյուրանոց չի կարողանում ճարել: Երբ ես խոսում եմ թափուր աշխատատեղերի մասին, այստեղ մեծ կապ ունի նաեւ, որ  առաջվա պես հարմար գներով բնակարաններ հնարավոր չէ վարձել: Մենք հիմա մեծ աշխատանք ենք անում, որ կարողանանք նոր, ավելի ցածր վարձավճարներով բնակարաններ կամ սենյակներ մտցնենք շուկա: Այդ առումով աշխատում ենք թե մասնավոր ընկերությունների հետ, թե փորձում ենք ներսում ստեղծել այնպիսի ծրագիր, որը կօգնի դա անել: Կարող եմ ասել, որ տարվա սկզբից մոտ 7 հազար բնակարան, որը տարվա սկզբին դատարկ էր, արդեն մտել է շրջանառության մեջ: Դա միայն Երեւանում: Խնդիրը մասշտաբային է, մեզ պետք են ոչ թե հազարներ, այլ տասնյակ հազարներ, քանի որ մարդիկ ամեն օր դեռ գալիս են Հայաստան»,-ասաց նախարարը: