ԵՄ-ն  եւ Իսրայելը 10 տարվա մեջ առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են վարել, որոնց ընթացքում եվրոպացիները փորձել են ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Յայիր Լապիդի վրա՝ պաղեստինցիների հետ հակամարտությունը երկու պետությունների հիման վրա լուծելու համար, հաղորդում է AP-ը։

ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Լապիդի վերջին աջակցությունը հակամարտության դադարեցմանը։

«Մենք ցանկանում ենք նորացված քաղաքական գործընթաց, որը կարող է հանգեցնել երկու պետությունների ստեղծմանը եւ համապարփակ տարածաշրջանային խաղաղությանը»,-ասել է Բորելը։

«Ավելի լավ է նստել եւ անկեղծորեն քննարկել, քան խուսափել որեւէ շփումից։ Իհարկե, մենք մտահոգություն ենք հայտնում, բայց կարծում եմ, որ քննարկումն ավելի լավ է»,-Բրյուսելում լրագրողներին ասել է Բորելը։