Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններից այն մասին, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկել անզեն հայ գերիներին: Այս մասին Twitter-ում գրել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք կոչ ենք անում լիարժեք եւ անաչառ հետաքննություն անցկացնել։ Ցանկացած չարագործության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա: