Երեւանի եւ Բաքվի հարաբերություններում լարվածությունը կարող է վերածվել գոյաբանական սպառնալիքի Հայաստանի համար։ Այս մասին Proto Thema's-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։

«Իրավիճակը բարդ է։ Տարածաշրջանից Ռուսաստանի զգալի հեռանալը լարվածության նոր աղբյուր է ստեղծում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում։ Լարվածություն, որը կարող է արագ վերածվել գոյաբանական սպառնալիքի Հայաստանի համար։

Այս խնդիրները պետք է հաջորդաբար լուծվեն: Միաժամանակ, պետք է հստակ հասկացնել, որ միջազգային իրավունքից շեղումները անհապաղ հետեւանքներ կունենան։ Ես մտադիր եմ այս հարցերը բարձրացնել եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների հետ իմ շփումներում»։