Ազգային ժողովի խորհրդի նախօրեին կայացած նիստում փոփոխություններ են կատարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերում:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերում էին ԱՊՀ ՄԽՎ-ում միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերի փոփոխությանը: «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում էր լիազորությունները վայր դրած պատգամավոր Արթուր Վանեցյանին փոխարինել խմբակցության այլ ներկայացուցիչներով:

Քանի որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները չէին մասնակցում խորհրդի նիստին, որոշվել է այդ հարցերի քննարկումը հետաձգել: