Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ գրեթե կես միլիարդ դոլարի վնասի փոխհատուցում պահանջելով, վկայում են դատական ​​փաստաթղթերը։

Թրամփը հեռուստաալիքին մեղադրել է զրպարտության մեջ եւ այժմ իր վնասը 475 միլիոն դոլար է գնահատում։

Հայցում ասվում է, որ ԱՄՆ նախկին նախագահին դուր չի գալիս CNN-ը, քանի որ այն իր լուրերում ստեր է հաղորդում։ Թրամփի փաստաբանը կարծում է, որ հեռուստաալիքի հարձակումները սրվել են 2024-ին Թրամփի՝ նոր նախագահական ժամկետի համար առաջադրվելու հավանականության կապակցությամբ «մտավախությունների» ֆոնին։