Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան աճում են ՕՊԵԿ+-ի արդյունահանման հնարավոր նվազման պատճառով, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։

Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 0.45 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 89.26 դոլար, WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը՝ 0.25 տոկոսով՝ մինչեւ 83.85 դոլար։

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Վիեննայում տեղի կունենա ՕՊԵԿ+-ի հանդիպումը։ Նիստին դաշինքը կքննարկի «սեւ ոսկու» արդյունահանումն օրական ավելի քան մեկ միլիոն բարելով կրճատելու տարբերակը, կիրակի հայտնել է Bloomberg-ը։ Այս հաղորդագրությունն աջակցում է նավթի գների աճին։