15 մարդ զոհվել եւ 20 մարդ վիրավորվել է էկվադորյան Կոտոպախի շրջանի բանտում սկսված խռովության հետեւանքով, գրել է Diario Expreso թերթը՝ հղում կատարելով երկրի համապատասխան ծառայությանը։

Ոստիկանությունը ներկա պահին արդեն վերահսկում է իրավիճակը։

Խռովության առիթ է ծառայել բանտարկյալներից մեկի սպանությունը բանտում։ Նա մեղադրվում էր թմրանյութեր վաճառելու եւ փողերի լվացման մեջ։