Սեպտեմբերի լույս 30-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները, որոնք ծառայություն են իրականացրել Էրեբունի համայնքում, Արցախի պողոտայում հայտնաբերել են արտասահմանյան համարանիշերով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում թմրամիջոցի նմանվող զանգվածներ կային։

Վարորդը ձերբակալվել է։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 27-ամյա երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մոտ կես կիլոգրամ քաշով 37 փաթեթ և հայտնել, որ դրանց մեջ մարիխուանա է, որ ձեռք էր բերել «տելեգրամ» հավելվածի միջոցով՝ իրացնելու համար:

Փաթեթներն առգրավվել են։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Կատարվում է նախաքննություն: