Սեպտեմբերի 20-ին ոստիկանությունում գողությունների ու գողության փորձի վերաբերյալ ժամերի տարբերությամբ ստացվեցին ահազանգեր։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ զանգողներից մեկը հայտնում էր, որ գողություն են արել իրեն վստահված շինհրապարակից, մյուս դեպքում կոտրել էին նկուղի դուռն ու հափշտակել տարբեր իրեր, մեկ այլ դեպքում էլ փորձել էին կոտրել նկուղի դուռը, սակայն չէր հաջողվել գողություն անել։ Բոլոր դեպքերը տեղի էին ունեցել մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում։

Փաստերի առթիվ նախաձեռնվեցին քրեական վարույթներ, և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունները թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Նրանց հաջողվեց կարճ ժամանակում պարզել գողություններն ու գողության փորձը կատարած անձի ինքնությունը: Երևանի 39-ամյա բնակիչ էր։

Նա սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հայտնաբերվեց ու ձերբակալվեց։

39-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական մարմնին։

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։