ԱՄՆ-ի եւ Ֆիլիպինների զինված ուժերը սկսել են KAMANDAG երկշաբաթյա ռազմածովային զորավարժությունները՝ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ լարվածության համատեքստում, տեղեկացրել է INQUIRER-ը։

Զորավարժությունները տեւելու են մինչեւ հոկտեմբերի 14-ը, դրանց մասնակցելու է 2,5 հազար ամերիկացի եւ 530 ֆիլիպինցի զինծառայող։

Զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն ծովային դեսանտի իջեցում, մարտական հրաձգության իրականացում, հումանիտար օգնության ցուցաբերում։ Ճապոնիան եւ Հարավային Կորեան զորավարժություններին կմասնակցեն որպես դիտորդներ։