Բոլոր մեծ պետությունները, այդ թվում Ռուսաստանը, ունեն իրենց շահեր եւ այդ շահերը առաջ են տանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, սակայնմեր դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։

«Խոսակցությունները, թե էս մեկին սիրում է, էն մեկին չի սիրում, դա բոլորովին կապ չունի: Այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել, ինչ հակակշիռներ մենք կգտնենք, ինչ ելքել կգտնենք այդ իրավիճակից դուրս գալու: Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբմենք առավելագույնը անում ենք եւ շարունակելու ենք անել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու Ռուսաստանը մեր տված միլիոնավոր դոլարների գումարի դիմաց չի տալիս մեզ հասանելիք զենքերը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ վարչապետի խոսքը վերաբերվում է Ռուսաստանին եւ նման տեղեկատվության չեմ տիրապետում: Եթե  նման բան կա, միգուցե դա կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ»:

Ինչ է ուզում Ռուսաստանը. Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը շարունակում է արտահոսքերի շարքը