«Սիլվայի գործով» դատարանը կրկին թույլ տվեց Արմեն Գեւորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նիստին։

Չնայած նրան, որ հոկտեմբերի 4-ի նիստը չկայացավ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բացակայության պատճառով, այնուամենայնիվ, Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը քննվեց։ Մեղադրող Գեւորգ Բաղդասարյանը սկսեց պնդել, որ օրենքը թույլ չի տալիս նիստ անցկացնել։ Դատավորը համարեց, որ թույլ է տալիս, ինչպես նաեւ հիշեցրեց, որ այդ միջնորդություն կարող է քննվել նիստից դուրս։

Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ գործուղումը նախատեսված է հոկտեմբերի 9-ից 15-ը։

Արմեն Գեւորգյանը մտադիր է սեպտեմբերի 13-ին բարձրացնել Ադրբեջանի ագրեսիայի եւ դրա հետեւանքների հարցը։ Մեղադրող կողմը ձեռնպահ մնաց հայտարարություններից։ Լսելով փաստաբանին՝ դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց միջնորդությունը։