Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել Ռուսաստանի քաղաքացիներին անշարժ գույք վաճառելու արգելքի մասին օրինագծին, տեղեկացրել է YLE հեռուստաալիքը։

«Արդյո՞ք պետք է լիովին արգելել ռուսաստանցիների համար անշարժ գույքի գործարքները։ Մեծամասնությունը պատասխանել է՝ «այո»։ Անգամ նրանք, ովքեր չեն կարողացել պատասխանել, անհրաժեշտ են համարել խստացնել անշարժ գույքի վաճառքի մասին օրենսդրությունը»,- նշվել է հաղորդագրությունում։

Գործարքներն առայժմ համարվում են հնարավոր, չնայած ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաներ տրամադրելու արգելքին։ Անշարժ գույքի վաճառքի գործարքների սահմանափակման առաջարկով հանդես է եկել Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը. զինվորական պաշտոնյաների կարծիքով՝ դա պետք է բարձրացնի երկրի անվտանգությունը;

Մինչ այդ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը կարծիք էր հայտնել, թե Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի միջեւ պետական սահմանին պատնեշների կառուցման համար նախադրյալներ կան։

Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանը մոտ 1,3 հազար կիլոմետր երկարություն ունի։ Ֆիննական սահմանապահ ծառայության գնահատականներով՝ ֆիզիկական պատնեշը սահմանին պետք է կազմի մոտ 260 կիլոմետր։