Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է գրանցվել։ 31-ամյա տղամարդը Ճամբարակում պատահաբար կանգնել է ականի վրա, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։

Քաղաքացին թեթեւ մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 550-րդ հոդվածի առաջին մասով։