ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին Ֆրիտյոֆ Նանսենի մրցանակ կշնորհի՝ փախստականների եւ ներքին տեղահանվածների իրավունքների պաշտպանության ոլորտում վաստակի համար։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

ՄԱԿ-ում հիշեցրել են, որ Գերմանիայի նախկին վարչապետը 2015 եւ 2016 թթ.՝ Սիրիայում եւ այլ տարածաշրջաններում կոնֆլիկտների սրման ժամանակ, ավելի քան 1.2 միլիոն փախստական եւ ապաստան հայցող է ընդունել։ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին բարձր է գնահատել մարդու իրավունքների ու մարդասիրական սկզբունքների պաշտպանությանն ուղղված Մերկելի ջանքերը։