Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նորից ընդգծել է, որ հանրապետությունում զորահավաք հայտարարելու կարիք չկա։

Պետության ղեկավարը երեքշաբթի պաշտպանության նախարարությունում ռազմական անվտանգության վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել։

«Սկսում են կառչել տարբեր տեսակի պատրվակներից. Ռուսաստանը զորահավաք է հայտարարել, ուրեմն Բելառուսում վաղը զորահավաք կհայտարարեն։ Մեկ անգամ էլ եմ ընդգծում. մենք զորահավաք հայտարարելու կարիք չունենք։ Բարեբախտաբար, Բելառուսի տարածքում պատերազմ չկա»,- Լուկաշենկոյին մեջբերել է Բելառուսի նախագահի կայքը։

«Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, էլի կընդգծեմ. վերջերս ճակնդեղի նմանվող մի սրիկա ելույթ էր ունենում՝ «Լուկաշենկոն պատրաստվում է պատերազմի» տիտրերով։ Լրիվ ճիշտ է։ Որքան որ նախագահ եմ, այնքան պատրաստվում եմ պատերազմի։ Եվ ես չէ, որ հորինել եմ. «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- ասել է պետության ղեկավարը։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ երկրում «առնվազն չորս անգամ, արդեն հինգերորդ անգամ, հավանաբար, արդիականացնում են զինված ուժերը»՝ «հարմարեցնելով այն իրադրությանը, որը ստեղծվում է»։ Նա ավելացրել է, որ Մինսկը համապատասխան եզրակացություններ կանի եւ դասեր կքաղի այն պատերազմներից եւ հակամարտություններից, որոնք տեղի են ունեցել եւ տեղի են ունենում մոլորակի վրա։