Հոկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. ժամը 07։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն էր։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։