Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Կրեմլը հայտարարել է, որ առանց Ուկրաինայի հետ բանակցությունների անհնար է ավարտել հատուկ գործողությունը։

«Բանակցելու համար անհրաժեշտ է երկու կողմ: Իսկ դուք գիտեք, որ ռուսական կողմը կողմնակից է խաղաղ ճանապարհով կոնֆլիկտը լուծելուն։ Մենք կամ կսպասենք դիրքերի փոփոխության կամ կսպասենք Ուկրաինայի նոր նախագահի դիրքորոշմանը, որը կփոխի իր դիրքորոշումը՝ ելնելով իր ժողովրդի շահերից»,-ասել է նա։ 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուժի մեջ է մտցրել Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի արգելքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների վերաբերյալ։