Ղազախստանի ավտոարտադրողները բանակցություններ են սկսել ճապոնական Toyota ընկերության հետ՝ Ռուսաստանում փակված հավաքման գործարանը հանրապետություն տեղափոխելու շուրջ։ Այս մասին հայտնել է հանրապետության արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Կաիրբեկ Ուսկենբաեւը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Նրա խոսքով՝ ապրանքանիշը երկրում ամենապահանջվածներից է, եւ եթե նման  հնարավորություն լինի, բիզնեսն այն բաց չի թողնի։ Միաժամանակ նա նշել է,  որ վստահ չէ հաջողության մեջ, բայց եթե դա ստացվի, եւ Ղազախստանում բացվի Toyota-ի գործարան, դա կդառնա երկրի ամենամեծ հաջողություններից մեկը։