Ամերիկյան Ford ավտոկոնցեռնը արտոնագրային հայտ է ներկայացրել ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքանիշների գրասենյակ՝ արտաքին անվտանգության բարձիկի համար, որը պետք է հետիոտներին բախումների ժամանակ պաշտպանի, հայտնում է Motorauthority-ն։

Կառուցվածքով սարքը նման է ավտոմեքենայի սրահում օգտագործվող անվտանգության բարձիկներին։ Այն գործարկվում է հարվածային սենսորից եւ փչվում է պիրոպատրոնի միջոցով: Հայտում ասվում է, որ հետիոտնի բարձիկը կարող է օգտագործվել մարդատար մեքենաներում, այդ թվում՝ պիկապներում, ամենագնացներում եւ մինիվեններում, ինչպես նաեւ տաքսիներում եւ ավտոբուսներում: Բացի այդ, այն կարող է տեղադրվել ինքնավար վարման համակարգով մեքենաների վրա։