Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության ընդլայնված կազմով հեռավար ձևաչափով հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած նիստին մասնակցել են կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը և Հրաչյա Հակոբյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիային՝ ներկայացնելով դրա հետևանքները՝ զոհեր, կորուստներ ենթակառուցվածքների շրջանում, ռազմագերիների խնդիր:

ԱԺ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել վեհաժողովի գլխավոր քարտուղար Մաքսիմոս Խարակոպուլոսին՝ ընդունած հասցեական հայտարարության համար՝ կոչ անելով մյուս գործընկերներին նույնպես հասցեական դատապարտել Ադրբեջանի գործողությունները: