Լիտվայի ԱԳՆ-ը խորապես մտահոգված է ադրբեջանցի զինվորների կողմից գերեվարված հայ զինծառայողների մահապատժի տեսագրությամբ։

«Հանցագործությունը պետք է անաչառ հետաքննվի, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Խաղաղությունն ու կայունությունը պետք է մեկընդմիշտ վերադառնան Հարավային Կովկաս»,- ասվում է Twitter-ում ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։