ԱՄՆ դոլարի աճը վտանգավոր պայմաններ է ստեղծում ֆինանսական համակարգի «կոտրման» համար, ասել է Morgan Stanley-ն։

«ԱՄՆ դոլարի վերջին տեղաշարժն անընդունելի իրավիճակ է ստեղծում ռիսկային ակտիվների համար, որոնք պատմականորեն ավարտվել են ֆինանսական կամ տնտեսական ճգնաժամով, կամ եւ մեկով, եւ մյուսով»,- գրում են Morgan Stanley-ի վերլուծաբանները՝ Մայք Ուիլսոնի գլխավորությամբ:

Ուիլսոնի թիմը հաշվարկել է, որ ԱՄՆ դոլարի ինդեքսում յուրաքանչյուր 1 տոկոս աճը 0,5 տոկոսով բացասական ազդեցություն կունենա ընկերության շահույթի վրա։ Տարեսկզբից ԱՄՆ դոլարի ինդեքսն աճել է 16,5 տոկոսով, իսկ S&P 500-ը ընկելել է 23,8 տոկոսով։

Վերլուծաբանները նաեւ նշում են, որ դոլարի այս ուժեղացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերը խստացնում են դրամավարկային քաղաքականությունը, եւ դա լավ բան չի գուշակում շուկաների համար:

Ուիլսոնի թիմն ակնկալում է, որ S&P 500-ը այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին կնվազի մինչեւ 3000-3400 մակարդակ: Սա ենթադրում է հետագա անկում՝ 7,6 տոկոսից մինչեւ 18,5 տոկոս։

Չնայած մռայլ հեռանկարներին՝ Morgan Stanley-ն դեռեւս աճի ներուժ է տեսնում շատ ընկերությունների համար։