Արագ սննդի կարտոֆիլ ֆրին եւ սոխի օղակները բարձր տեխնոլոգիաներ են դառնում Հարավային Կալիֆոռնիայի մի ընկերության շնորհիվ, հայտնում է Reuters-ը։

Miso Robotics Inc ընկերությունը Փասադենայում գործարկել է Flippy 2 ռոբոտը, որն ավտոմատացնում է կարտոֆիլի, սոխի եւ այլ մթերքների խորը տապակման գործընթացը։

Խոշոր ռոբոտային թեւը, որը կառավարվում է տեսախցիկների եւ արհեստական բանականության միջոցով, սառցարանից վերցնում է սառեցված կարտոֆիլը եւ այլ մթերքներ, ընկղմում տաք յուղի մեջ եւ այնուհետեւ դնում պատրաստի ուտելիքը սկուտեղի վրա:

Flippy 2-ը կարող է միաժամանակ մի քանի ուտեստներ պատրաստել տարբեր բաղադրատոմսերով, ինչը նվազեցնում է սպասարկող անձնակազմի կարիքը եւ արագացնում պատվերների առաքումը դեպի դրամարկղ:

Flippy-ի մշակման համար պահանջվել է հինգ տարի, եւ վերջերս այն դարձել է կոմերցիոն հասանելի: