Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը թեթեւակի էժանանում է, նրա արժեքի հետագա դինամիկան կարող է որոշվել ԱՄՆ-ում աշխատաշուկայի մասին տվյալների հայտնվելուց հետո, վկայում են աճուրդների արդյունքները։

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազում է 3,25 դոլարով կամ 0,19 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 727,25 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսն էժանանում է 1,08 տոկոսով՝ մեկ ունցիան 20,872 դոլար։