Լիբանանը պատասխանել է Իսրայելի հետ ծովային սահմանազատման մասին ԱՄՆ-ի առաջարկին, ասել է Լիբանանի խորհրդարանի փոխնախագահ Էլիաս Բուսաաբը։

«Ամերիկյան դեսպանը մեզ խորհուրդ էր տալիս արագացնել պատասխանը, որը մենք այժմ ունենք»,- ասել է Բուսաաբը լիբանանյան LBCI հեռուստաալիքին։

Լիբանանի խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ Իսրայելի հետ սահմանազատման համաձայնագիրը կլինի 15 օրից։

Անցած շաբաթ Լիբանանի նախագահ Միշել Աունը Բեյրութում ԱՄՆ-ի դեսպան Դորոթի Շեյից ստացել էր ամերիկացի միջնորդի միջոցով Իսրայելի իշխանություններից փոխանցված պաշտոնական պատասխանն ընդհանուր ծովային սահմանի մասին՝ լիբանանյան առաջարկի առիթով, ներառյալ սահմանամերձ ծովային գազահանքերի վերաբերյալ վիճելի կետերը։ Իսրայելը հունիսին Լիբանանի իշխանություններին կոչ էր արել արագացնել բանակցությունները ծովային սահմանի մասին, Կարիշ հանքավայրն անվանել էր իր ռազմավարական ակտիվը եւ հավաստիացրել, որ մտադիր չէ գազ արդյունահանել վիճելի տարածքում։

Լիբանանի եւ Իսրայելի միջեւ ցամաքային եւ ծովային սահմանների մասին բանակցություններն ընթանում են 1996-ից, Լիբանանի հարավային Նակուրու բնակավայրում, փոխընկալման մասին հուշագրի շրջանակում, որն ընդունվել է ՄԱԿ-ի հովանու ներքո եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ։