ԱՄՆ-ի պետական ​​պարտքն առաջին անգամ գերազանցել է 31 տրիլիոն դոլարը։ Այս մասին են վկայում ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած թվերը։

Ֆինանսների նախարարության կայքի տվյալների բազայում հոկտեմբերի 3-ի դրությամբ «պետական ​​պարտք» սյունակում 31.123 տրլն դոլար գումար էր նշված։ Դա ռեկորդային բարձր ցուցանիշ է ԱՄՆ պետական ​​պարտքի համար։

Ինչպես նշում է The New York Times-ը, ռեկորդը շատ անհարմար պահի է գերազանցվել, երբ պատմականորեն ցածր տոկոսադրույքները փոխարինվում են վարկերի ավելի բարձր տոկոսադրույքներով, քանի որ Դաշնային պահուստը փորձում է պայքարել արագ աճող գնաճի դեմ: Արդյունքում, այդ ավելի բարձր տոկոսադրույքները երկարաժամկետ հեռանկարում ավելի թանկ են դարձնում ԱՄՆ պարտքի սպասարկումը, հավելել է պարբերականը։