ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է հեետ պահել ՕՊԵԿ+ երկրներին հում նավթի արդյունահանման կրճատման որոշումից, հայտնում է CNN-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սպիտակ տունը նավթի արդյունահանման կրճատումն «աղետ» եւ «թշնամական գործողություն» է անվանել։ Նաեւ, ըստ նախագահի աշխատակազմի, ստեղծված տնտեսական իրավիճակում նավթի արդյունահանման կրճատման կարիք չկա։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն էներգետիկայի, տնտեսության եւ արտաքին քաղաքականության ոլորտներում լոբբինգի համար ներգրավվել են իրենց օտարերկրյա գործընկերներին Մերձավոր Արեւելքի դաշնակից երկրներում»,- հաղորդում է հեռուստաալիքը:

Հստակեցվում է, որ խոսքը Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների մասին է։ ԱՄՆ-ն նրանց կոչ է արել դեմ քվեարկել արդյունահանման կրճատմանը։