Ռուսաստանից դրամական փոխանցումները այս տարվա 8 ամիսներին (հունվար-օգոստոս) գրեթե 4 անգամ աճել են: Այդ մասին են վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալները։

Մասնավորապես, այդ ժամանակահատվածում ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 1,902 մլրդ դոլար, մինչդեռ 2021-ի առաջին 8 ամիներին այդ ցուցանիշը կազմել է մոտ 549 մլն դոլար:

Միայն հուլիսին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 443 մլն դոլար, մինչդեռ 2021-ի հուլիսին փոխանցվել է ընդամենը 88 մլն դոլար: Օգոստոսին փոխանցվել է 327 մլն դոլար:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումներին, ապա այս տարվա առաջին 8 ամիսներին այն կազմել է 434 մլն դոլար, մինչդեռ 2021-ին այն 365 մլն դոլար էր: