ԱԷՄԳ-ն կշարունակի աջակցել Հայկական ԱԷԿ-ին, որպեսզի օգնի նրա անվտանգ ու հուսալի աշխատանքին՝ ցածր ածխածնային էներգիա արտադրելու համար։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին, որն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում։

Նրա խոսքով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Հայկական ԱԷԿ-ին, որպեսզի օգնի նրան անվտանգ եւ հուսալի աշխատել՝ ցածր ածխածնային էներգիա արտադրելու համար։

Նա ավելացրել է, որ Հայաստանի տնտեսությունը հենվում է Մեծամորում գործող էլեկտրակայանի վրա։

«Ուրախ եմ Մեծամորում անվտանգության միջոցներ տեսնելով, տպավորված եմ անձնակազմի բանիմացությամբ»,- ավելացրել է նա։

Նշենք, որ ԱԷՄԳ-ի ղեկավարը Երեւան է ժամանել Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավար Արարատ Միրզոյանի հրավերով։