Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Սինթիա Զարազիրը չորեքշաբթի բողոքի ակցիա է կազմակերպել բանկի բաժանմունքում՝ պահանջելով վերադարձնել իր ավանդը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվել է, որ խորհրդարանականը բողոքում է Byblos բանկի բաժանմունքում, որը գտնվում է մայրաքաղաքի Անթիլիաս արվարձանում։ Ավանդատուների ասոցիացիայի տվյալներով՝ Զարազիրը պահանջում է իրեն վերադարձնել իր 8 500 դոլարը։

Լիբանանի բանկն աշխատանքը վերսկսել է սեպտեմբերի 26-ին, բոյկոտից մեկ շաբաթ հետո, պայմանավորված մոլեգնած ավանդատուների հաճախակիացած հարձակումներով, բայց հաճախորդները բանկ կարող են մտնել միայն գրանցմամբ։

Մոլեգնած ավանդատուները, որոնք պահանջում են վերադարձնել իրենց փողերը, սեպտեմբերի վերջին գրավել էին բանկերի առնվազն տասը մասնաճյուղեր, ավանդատուներից ոմանց հաջողվել էր ստանալ իրենց գումարները։ Շատ դեպքերում դժգոհ հաճախորդները սպառնում էին խաղալիք զենքով։ Ավանդատուների ասոցիացիան մինչ այդ հայտարարել էր, որ «սկսվել է պատերազմ ավանդները վերադարձնելու համար»։