Մենք աջակցում ենք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին. Այս մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք աջակցում ենք բոլոր քայլերին, բոլոր գործընթացներին, որոնք կապահովեն խաղաղությունը, կկանխեն բռնության դրսեւորումը, ուժի կիրառումը, էսկալացիան եւ հիմք կդնեն տարածաշրջանի անվտանգ խաղաղ զարգացմանը»,-ասաց դեսպանը։ 

Հիշեցնենք, որ վերջին օրերին ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին դեմ առ դեմ հանդիպումը։