Մոտ 390 մարդ տուժել է գիշերը Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից, տեղեկացրել է Fars գործակալությունը՝ հղում կատարելով Խոյ նահանգի իշխանություններին։

ԱԻՆ-ի տվյալներով՝ ներկա պահին տուժածների ընդհանուր թիվը 390 է, նրանցից 135-ը հոսպիտալացվել է։

Նշվել է, որ 50-100 տոկոսով վնասվել է առնվազն 25 տուն։ Հնարավոր զոհերի մասին տվյալներ չկան։