Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «մտադիր չէ որեւէ միջազգային կենտրոնի հետ քննարկել Ղարաբաղի հարցը»։
«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչները մեր քաղաքացիներն են»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ազգային քաղաքաշինական համաժողովում, որը տեղի էր ունենում Աղդամում։
Նա ավելացրել է, որ «Բաքուն չի քննարկի որեւէ միջազգային կենտրոնի հետ, թե ինչպես դասավորի նրանց (Ղարաբաղի հայերի) կյանքը», քանի որ «ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք»։